Jump to content

Let It Be

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Let It Be
The Beatles ստուդիական ալբոմ
Թողարկվածմայիսի 8, 1970
Ձայնագրված1968 փետրվար, 1969 հունվար, 1970 հունվար, մարտ-ապրիլ
ԺանրՌոք
Տևողություն34:58
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլApple, EMI
ՊրոդյուսերՋորջ Մարտին, Ֆիլ Սպեկտոր
The Beatles-ի ալբոմների ժամանակագրություն
Abbey Road (1969) Let It Be

(1970)

The Beatles 1962-1966

(1973)

Let It Be, The Beatles խմբի 30-րդ և վերջին ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 1970 թվականի մայիսին, իսկ ձայնագրվել է 1968-1970 թ.-երին։

Ալբոմի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի հունվարին «The Beatles» խումբը որոշում է ստեղծել լիամետրաժ ֆիլմ իրենց ստուդիական աշխատանքում և թողարկել այն նույնանուն ալբոմի և նույն բովանդակությամբ գրքի հետ։ Այդ ծրագրի անունը պետք է լիներ Փոլի «Get Back» երգի անունը։ Երաժիշտները հետապնդում էին երկու հիմնական նպատակ՝ վերստեղծել էկրանային պայմաններ և հանգիստ մթնոլորտ, կազմակերպել իրենց համերգները 60-րդից «Քավերն» ակումբում և ցուցադրել հանրությանը, որ քառյակը միասնական-առողջ օրգանիզմ է։ Սակայն ոչ մի նպատակ չկատարվեց, քանի որ իրականում ամեն ինչ այդպիսին չէր։

1969 թվականի հունվարին կինոօպերատորները նկարահանեցին մի շարք դրվագներ։ Վերջնական դրվագը հանպատրաստի համերգ է, որը խումբը նկարահանել է հունվարի 30-ին ձայնագրության ստուդիայի տանիքում։ «The Beatles» կատարել է հինգ երգեր՝ «Get Back», «All I Want Is You», «Don’t Let Me Down», «One After 909», «I’ve Got a Feeling»։ Համերգը տևել է մոտավորապես 40 րոպե, իր մասնակցությունն է ունեցել Բիլի Պրեստոնը, ով ստեղնաշարային գործիքներն էր նվագում։ Այդ մինի-համերգը խմբի վերջին ելույթն է եղել։

1969 թվականի փետրվարի 3-ին The Beatles-ի մենեջերը դարձել է Ալեն Քլեյնը, ԱՄՆ-ի շոու-բիզնեսմեններից մեկը։ Այդ օրից սկսվում է քառյակի փլուզումը, ինչպես Մաքքարթնին, ով համարում էր, որ արժանի թեկնածու է այդ պաշտոնին, պետք է լիներ իր ապագա կնոջ՝ Լինդայի հայրը։

Խումբը հրաժարվում է «Get Back» ալբոմի հետ աշխատանքից և իր ամբողջ ուժերն է համախմբում ստեղծելու «Abbey Road» ալբոմը, որը պետք է լիներ խմբի վերջին ալբոմը։ Սակայն ավելի ուշ «Let It Be» ալբոմն է թողարկվում։

Խմբի վերջին երգը եղել է «I Me Mine», որը երաժիշտները ձայնագրել են արդեն առանց Լենոնի 1970 թվականի հունվարի 3-ին։ «Get Back» ալբոմը այդպես էլ չձայնագրվեց։ Իսկ «Let It Be» ալբոմը հրապարակվեց 1970 թվականի մայիսի 8-ին։ Մայիսի 20-ին հրապարակվում է «Let It Be» ֆիլմը։

2002 թվականին Մաքքարթնին վարձում է ձայնաինժեներներ Abbey Road-ի հետ և վերաձևավորում է «Let It Be» ալբոմը այնպես, ինչպես ծրագրավորել էին անել սկզբից։ Ալբոմը ստանում է «Let It Be… Naked» անվանումը[1]։

Ստեղծագործությունների ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Two of Us»

«Dig a Pony»

«Across the Universe»

«I Me Mine»

«Dig It»

«Let It Be»

«Maggie Mae»

Երկրորդ կողմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«I've Got a Feeling»

«One After 909»

Երգը գրվել է 1957 թվականին առավելապես Ջոն Լենոնի կողմից և դարձել է Փոլ Մաքքարթնի / Ջոն Լենոն դուետի առաջին ստեղծագործությունը։

«The Long and Winding Road»

«For You Blue»

«Get Back»

Ալբոմային սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Let It Be… Naked, Let It Be ալբոմի ռեմիքսը, ստեղծված The Beatles-ի օրիգինալ ձայնագրություններում։

Քավեր-տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սլովենական Laibach խմբի կողմից 1988 թվականին Let It Be երգի ռեմիքսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Let It Be» հոդվածին։